Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել, փաստացի բուժում է ստանում 18 մարդ, դեպքերի ընդհանուր քանակը 268 է


11:32 , 22 օգոստոս, 2020

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 33 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 114 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8797 փորձանմուշի հետազոտություն: