Ողբերգական դեպք Արմավիրում․ հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր որդուն


15:10 , 21 օգոստոս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր, օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ՝ բակում հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։