Թուրքիան պատրաստվում է փորձարել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը


13:39 , 21 օգոստոս, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ Ռուսաստանի` կորոնավիրուսի դեմ մշակվող պատվաստանյութերը կփորձարձկվեն նաև Թուրքիայում: 

Նա նշել է, որ Թուրքիան նաև գրավիչ առաջարկներ է ստացել Գերմանիայից և Չինաստանից:

Քոջայի փոխանցմամբ` Թուրքիայում 13 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 3-ը դուրս է եկել կենդանիների վրա փորձարկման փուլից:
 

Նախարարը նաև հայտնել է, որ Թուրքիան բանակցում է Ռուսաստանի, Գերմանիայի և Չինաստանի հետ այդ երկրներում մշակած պատվաստանյութերի 3-րդ փուլի փորձարկումները Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ։