Հայրենիքի բովանդակությունը հողն է, ձևը՝ ազգային մշակույթը. Արթուր Թովմասյան


13:02 , 21 օգոստոս, 2020
Հայրենիքի բովանդակությունը հողն է, ձևը՝ ազգային մշակույթը: Առանց ազգային մշակույթի ազգային Հայրենիք չկա: Հողն ազգերի հայրենիք է դառնում ազգային մշակույթով: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ձեռք է բերել իր ինքնությունը, ազգային դիմագիծը, բնավորությունը, մշակույթը, որոնք պայմանավորված են Հայաստանի բնակլիմայական և աշխարհաքաղաքական պայմաններով ու առանձնահատկություններով: