Ամուլսարի ճամփեզրին պահնորդների կայանած «ԿԱՄԱԶ»-ն այլևս կմնա այդտեղ և կփոխարինի մեր մեքենաներին. հիմա էլ մենք թույլ չենք տալու, որ տանեն. Շիրակ Բունիաթյան


10:23 , 21 օգոստոս, 2020
Ճամփեզրին կայանված «ԿԱՄԱԶ»-ն այլևս կմնա այդտեղ և կփոխարինի մեր մեքենաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

«Երեկ ասացինք հետ տարեք, չօգտվեցին մեր բարությունից։ Հազիվ տագնապի մեջ թաքնվել էին ոստիկանական պատի հետևում։ Հիմա էլ մենք թույլ չենք տալու, որ տանեն։

Ու մի բան էլ, պահնորդների մեջ գտնվող էն մարդկանց, ովքեր կկարդան այս գրառումը:

Տղերք, ձեր արածը չի տարբերվում ռամիլ սաֆարովի արարքից։ Հայ մարդուն չի սազում թուրքավարի պահվածքը։ Դեռ ուշ չի սխալները ուղղելու համար»,- գրել է նա: