Օմսկի բժիշկները թույլ չեն տվել Ալեքսեյ Նավալնուն Գերմանիա տեղափոխել


10:48 , 21 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ գտնվում է Ակեքսեյ Նավալնին, հրաժարվել է քաղաքական գործչին գերմանական կլինիկա տեղափոխելու թույլտվություն տալ։ Այս մասին «Թվիթերում» հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ «Գլխավոր բժիշկը հայտարարեց, որ Նավալնուն չի կարելի տեղափոխել։ Նրա տեղափոխման համար բավական չէ ազգականների որոշումը»,- նշել է նա։

Յարմիշը հայտարարել է, որ Նավալնու տեղափոխման արգելքը սպառնում է նրա կյանքին։ «Օմսկի հիվանդանոցում մնալը առանց սարքավորման՝ այդպես էլ չկատարված ախտորոշմամբ ներկայիս վիճակում մահացու վտանգավոր է»,- կարծում է նա։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովն իր հերթին հայտնել է, որ Նավալնու տեղափոխման համար բժիշկները սկզբում փաստաթղթեր եւ սարքավորումներ էին պատրաստում, բայց հետո նրանց, ասես, «փոխեցին», փոխանցում է «Մեդուզան»։