Չինաստանում ածխահանքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ


20:36 , 20 օգոստոս, 2020

Armenpress.am-ը գրում է․

Չինաստանի Շանդուն արևելյան նահանգի ածխի հանքում պայթյուն է որոտացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, միջադեպի պատճառով առնվազն 7 մարդ է զոհվել, ևս 9-ը ստացել են վնասվածքներ:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի Ցզյասյան շրջանում և տեղի ունեցածի մասին  այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Պայթյունի փաստով հետաքննություն է սկսվել: