10:12 , 26 հուլիս, 2013
Ժողովուրդ ջան, ես էլ բոլորիդ պես ուրախ եմ, որ <տրանսպորտային ընդվզումը> հաջողեց: Սակայն այս փոքր հաղթանակն անցողիկ կլինի, եթե այս հրաշալի շարժման հիմքում չդնենք գլոբալ հարցեր.
-ուղեավրձի հետ կապված որոշումմները պետք է կայացվեն հրապարակային` հանրային շահի եւ մասնագիտական կարծիքի հաշվառմամբ,
-պետք է հրապարակայնացվեն գծատերերի անունները,
-պետք է հայտարարվի երթուղիների նոր, հրապարակային մրցույթ` քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներով` հովանավորչությունն ու կոռուպցիան կանխելու նպատակով,
-անհրաժեշտ է բարելավվել սպասարկման ոլորտը,
-անհրաժեշտ է համակարգային եւ կադրային փոփոխություններ իրականացնել տրանսպորտի ոլորտում: