Հեռուստաաշտարակի ձորում խեղդամահ արված աղջկա սպանության կասկածանքով Իրանի քաղաքացի է որոնվում


13:59 , 20 օգոստոս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Երեւանում օգոստոսի 17-ին Նորք Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի հարեւանությամբ գտնվող ձորակում խեղդամահ վիճակում հայտնաբերված երտասարդ աղջկա  գործով զարգացումներ կան։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ պարզվել է սպանված աղջկա ինքնությունը, նա Երեւանի բնակիչ է, 26 տարեկան։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։