Մալիում խռովարարներն ընտրել են «Ժողովրդի փրկության ազգային կոմիտե»-ի առաջնորդին


21:17 , 19 օգոստոս, 2020

Armenpress.am-ը գրում է․

Գնդապետ Ասիմի Գոյիտան նշանակվել է «Ժողովրդի փրկության ազգային կոմիտե»-ի առաջնորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով EFE գործակալությունը:

Կոմիտեն ստեղծվել է խռովարարների կողմից, որոնք երկրի նախագահին ստիպել են հրաժարական ներկայացնել և լուծարել խորհրդարանն ու կառավարությունը:

Գոյիտան մեկն է այն զինվորականներից, որոնք օգոստոսի 17-ին ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել են խռովության մեկնարկի մասին: Մինչ խռովության սկիզբը, Գոյիտան ղեկավարել է Մալիի կենտրոնական հատվածի հատուկ պատրաստության վաշտը:

Մալիում խռովությունը սկսվել է Բամակո մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Քաթի ռազմաբազայում: Օգոստոսի 18-ին խռովության մասնակիցները հայտարարել են, որ ձերբակալել են երկրի նախագահին և վարչապետին: Այդ իրադարձությունից ժամեր անց նախագահը հրաժարական է ներկայացրել և հայտարարել խորհրդարանի և կառավարության լուծարման մասին: