Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնել է երկրի պետական սահմանի ուժեղացման մասին


00:48 , 20 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Բելառուսի սահմանային կոմիտեի ղեկավար Անատոլի Լապպոն հայտնել է երկրի պետական սահմանի ուժեղացման մասին, հաղորդում է «Սպուտնիկ Բելառուս»-ը:

Նա դիմել է սահմանափահներին՝ նրանց կոչ անելով արգելել զենքի, պայթուցիկի, թմրանյութերի ներկրումը երկիր:

Նա ասել է, որ այսօր սահմանային ծառայության հիմնական խնդիրն է ուժեղացնել պետական սահմանն ու թույլ չտալ հանցավոր տարրերի ներթափանցումը երկիր:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել էր ուժեղացնել սահմանային հսկողությունը: