18:39 , 19 օգոստոս, 2020Օգոստոսի լույս 17-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժնի համայնքային ոստիկանները, արագ արձագանքելով, Արգիշտիի փողոցի 4-րդ շենքում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու բերեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 19-ի գիշերը։ Դարձյալ արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները «Մարգարյան» բժշկական կենտրոնի մոտի պուրակում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու ներկայացրին բաժին, որտեղ նա ևս ենթարկվեց վարչական պատասխանատվության։