09:05 , 26 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Լատվիական Յուրմալայում շարունակվում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» 12-րդ միջազգային մրցույթը:
Այսօր մրցութային երկրորդ օրն է՝ «Իմ երկրի հիթն է» խորագրով: Մասնակիցները կատարեցին իրենց երկրների հիթերից:
Մեր երկիրը ներկայացնող «Հայաստանի Ձայն» հեռուստանախագծի հաղթող Մերի Մնջոյանը Էրիկի հետ միասին հանդես եկան զուգերգով և կատարեցին Առնո Բաբաջանյանի «Твои следы» (Քո հետքերը) երգը: Մերին և Էրիկը փայլուն կատարեցին երգը, հանդիսատեսը երկար ժամանակ ծափահարում էր նրանց: Ի դեպ ժյուրիի անդամներից հայ երգիչների կատարումը 10 միավոր գնահատեց միայն Կոնստանտին Մելաձեն (առավելագույնը 11 միավորն է): Նրանք վաստակեցին 120 միավոր:
Ի դեպ, այս երգը Էրիկը կատարել է «Նոր ալիք 2011»-ի ժամանակ, որն էլ նրան հաջողություն է բերել
Նշենք, որ երեկ՝ մրցութային առաջին օրը Մերին կատարեց միջազգային հիթերից Սելին Դիոնի՝ All By Myself երգը:
Հաղթանակի համար պայքարում են 11 երկրի 16 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Վիետնամից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Կուբայից, Լատվիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից:
Հուլիսի 26-ին տեղի կունենա Լեոնիդ Ագուտինի ստեղծագործական երեկոն: Մրցութային վերջին համերգը կանցկացվի հուլիսի 27-ին, որը հայտարարված է պրեմիերայի օր: Հաջորդ օրն արդեն կանցկացվի գալլա համերգ և մրցանակաբաշխություն:
Ժյուրիի կազմում են Վալերի Մելաձեն, Վալերիան, Իգոր Կրուտոյը, Իգոր Մատվիենկոն, Իգոր Նիկոլաևը, Կոնստանտին Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Մաքսիմ Ֆադեևը, Տոտո Կուտունիոն, Յուրի Անտոնովը:
Երաժշտական այս փառատոնի գլխավոր նպատակը նոր տաղանդներ գտնելն է: