19:30 , 19 օգոստոս, 2020Այրի եգիպտացի կինը քառասուն երեք տարի ամեն օր տղամարդու հագուստ էր հագնում,որպեսզի կարողանա աշխատել: Սիզա Աբու Դաուհը նման քայլի է դիմել դստերը կերակրելու համար: Դեպքի մասին իմանալուց հետո եգիպտական իշխանությունները կնոջը նվի:րեցին «Իդեալական մայր» մրցանակը:
Սիսան Լյուքսոր քաղաքից է: 16 տարեկանում ամուսնացել և հղիացել է: Երեխայի ծնունդից մի քանի ամիս առաջ նրա ամուսինը մահացավ: Կինը մնաց միայնակ իր փոքրիկ երեխայի հետ: 
Իր երկրում կանանց համար շատ դժվար ու բարդ էր աշխատանք գտնել: Սակայն այս կինը երբեք չի կոտրվել: Կինը երբեք չի վախեցել ֆիզիկական ծանր աշխատանքից և որոշել է տղամարդ ձևանալ, որպեսզի կարողանա գումար վաստակել: Ամեն առավոտ կինը տղամարդու հագուստ էր հագնում, գնում էր հարևան քաղաք, որպեսզի այդտեղի բնակիչները ոչինչ չհասկանան: 
Աշխատասեր կինը երբեք չի տրտնջացել: Սկզբում շինարար էր: Ավելի ուշ աշխատել է դաշտում, իսկ վերջին տարիների ընթացքում կոշիկ մաքրող է եղել: Այդ ծանր աշխատանքի դիմաց կինը օրական 1$-ից էլ քիչ է ստանում: Սակայն, կնոջ խոսքերով, ինքը դրանից էլ է գոհ, քանի որ կարողանում է ինքնուրույն վաստակել իր հացի գումարը:
Երիտասարդ ժամանակ կնոջը առաջարկել էին երկրորդ անգամ ամուսնանալ, սակայն նա չի համաձայնել: Կարծում էր, որ երկրորդ ամուսնությունը վատ կազդի աղջկա դաստիարակության վրա:
Այսպես անցավ 40 տարի: Կնոջ աղջիկը ՝Հուդան, արդեն հասուն մարդ է: Ինչպես մայրը, այնպես էլ աղջիկը շատ վաղ է ամուսնացել: Հիմա աղջիկը 5 երեխա ունի: Հուդայի ամուսինը ծանր հիվանդ է և չի կարողանում աշխատել: Ընտանիքի ծախսերը հոգում է Սիասն: 69-ամյա կինը ամեն առավոտ արթնանում է 6-ին և գնում է աշխատանքի: Ամբողջ ընտանիքը ապրում է մեկ հարկի տակ, որը կառուցել է Սիսան: 
Վերջապես բոլորին հայտնի դարձավ, որ Դաուհը կին է: Բոլորը սկսեցին խոսել նրա մասին ու բամբասել: Կինը ստիպված լքեց իր ծննդավայրը, որպեսզի խուսափի այդ խոսակցություններից:
Երբ եգիպտոսի կառավարությունը իմացավ այս կնոջ պատմության մասին, իշխանությունները որոշեցին շնորհակալություն հայտնել կնոջը: Նրան պարգևատրեցին «Իդեալական մայր» շքանշանով: