08:18 , 26 հուլիս, 2013«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության նախկին պատգամավոր, այժմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը դուրս է եկել «Հայ հեղափոխական դաշնակցության» հայաստանյան կառույցից։ Այդ մասին «Ժողովուրդ»–ի թղթակցի հետ զրույցում ասաց պարոն Աղաբեկյանը։
Նա բացատրեց, որ ոչ թե կուսակցությունից է դուրս եկել, այլ այն բանից հետո, երբ նշանակվել է ԼՂՀ փոխվարչապետ, դարձել է «Հայ հեղափոխական դաշնակցության» Ղարաբաղի կառույցի անդամ։ «Ես փոխանցագիր եմ ստորագրել, որ արդեն «Հայ հեղափոխական դաշնակցության» ԼՂՀ կառույցի անդամ եմ»,–ասաց Աղաբեկյանը՝ այդ փոփոխությունը պայմանավորելով իր աշխատանքով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: