Սպասեք` ես էլ շնորհակալությունս հայտնեմ


05:08 , 26 հուլիս, 2013

Այսօր մի քանի շնորհակալություններ տեսա արդեն համացանցում` սկսած Վլադիմիր Գասպարյանից, վերջացրած Տարոն Մարգարյանով: Ինչ լավա չէ՞... Սպասի ես էլ շնորհակալությունս հայտնեմ, ասենք, Վլադիմիր Գասպարյանին, որ նրա ոստիկանները սադրիչ գծատերերին ու իրենց ուղարկած հաստավզերին չէին ձերբակալում, նույնիսկ երբ հրապարակավ հայհոյում էին երիտասարդ ակտիվիստ ալջիկներին ու տղաներին, շնորհակալություն, որ իր ենթակա ՃՈ-ն անտեղի ու դիտավորյալ տուգանում էին անվճար տեղափոխություն կատարող վարորդներին, շնորհակալություն որ ոստիկաններին մի ամբողջ զանգված հայտնում է հանցագործության մասին ու մատնացույց անում հանցագործներին իսկ նրանք խուլուհամր են ձևանում, մինչև հանցագործները փախնում են: Եվ վերջապես շնորհակալություն որ ոստիկանները զարմանալիորեն անհետանում էին այն վայրերից ուր պիտի հայտնվեին հաստավզերը ու որպես կանոն «մի քիչ ուշանում» երբ նրանց զանգով կանչում էր ժոլովուրդը...