Դիմակ կրելու քարոզով տարված վարչապետը խախտել է պարետի որոշումը


19:21 , 18 օգոստոս, 2020

Երեկ Նիկոլ Փաշինյանը մեքենայից ուղիղ եթերով խոսում էր բազմաթիվ թեմաներից, որոնք համացանցում քննարկման մեծ առիթ դարձան։ Արծարծված թեմաններին չեմ անդրադառնում` դրանց ակնհայտ պրիմիտիվ ու անգրագետ լինելու պատճառով։
Ուշադրություն եմ ուզում հրավիրել մի կարևոր հանգամանի վրա․

ՀՀ պարետի որոշմամբ պարտադիր դիմակ կրելու պահանջը հանվել է բացառապես անձնական ավտոմեքենաներով երթևեկելու պարագայում, մնացած դեպքերում մեքենայում դիմակ կրելը պարտադիր է։

Երեկվա ուղիղ եթերի ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գտնվել է ծառայողական ավտոմեքենայում և առանց դիմակ։ Առավել քան վստահ եմ, որ ոչ նրա վարորդը ոչ էլ անվտանգության աշխատակիցը նրա ընտանիքի անդամ չեն հանդիսանում, ինչը ակնհայտ է դարձնում, որ դիմակ կրելու քարոզով տարված, վարչապետը խախտել է պարետի որոշումը։

Հարգելի պարետ, պարետատուն ու օրուգիշեր փողոցներում սոված գայլի պես առանց դիմակ քաղաքացիներ, դիմակը մի քիչ իջեցրած տարեց տաքսու վարորդներ որսացող ոստիկաններ, տուգանեք ձեր սրտի վարչապետին, ու ներկայացրեք տուգանքը վճարելու փաստը հավաստող ապացույց։ Դուք էիք չէ՞ օրենքի առջև բոլորի հավասարությունից խոսում, դե ուրեմն` ի գործ։
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան, Tigran Avinyan