Գործարար Խաչատուր Սուքիասյանի տանը հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ 2 մարտական հաշվարկ


15:34 , 18 օգոստոս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր հրդեհի ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ժամը 12։25-ի սահմաններում ահազանգ է ստացվել նշված կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Զավարյան փողոցում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարաիական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Այս պահին հրշեջները նշված վայրում, որը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։