13:39 , 18 օգոստոս, 2020Pastinfo.am-ը գրում է․
Ոչ վարկային թալանին նախաձեռնության անդամների նստացույցի երկրորդ օրն է։ Առաջին օրը, ինչպես նշեցին ցուցարարները՝ լավ է անցել, օրվա ընթացքում հարյուրից ավելի քաղաքացիներ են մոտեցել, զրուցել, ներկայացրել իրենց մտահոգությունները։ Երեկոն լավ է անցել՝ երգով, պարով, ժամանակ առ ժամանակ՝ ԿԲ-ին ուղղված պահանջների բարձրաձայնմամբ։
Սպասում են մտահոգ քաղաքացիների, հայտնիների աջակցությանը։ Իրենց տարածքում ամեն ինչ ունեն՝ օրը լավ անցկացնելու համար՝ ռադիո, սուրճ, սնունդ, բարձ և քնապարկ։
Երբեմն քաղաքացիներն իրենց սուրճ են հյուրասիրում, իրենք էլ՝ քաղաքացիներին։ Ամեն ինչ ունեն՝ դրսում ապրելու համար։ Պատրաստ են դրսում այնքան ապրել, մինչև պայքարի ավարտը, ասում են՝ նահանջ չունեն։
Մանրամասները՝ տեսանյութում