13:23 , 18 օգոստոս, 2020Մաքուր օդ և ջուր ունենալու ակնկալիքով Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները առավոտյան ժամը 7:00-ին փակել էին Վարդենիս Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր։ Աղտոտում է նաև խմելու ոռոգման ջրերը։




