Երևույթներ, որոնք 19-րդ դարում էթիկայի նորմերին հակասում էին. այսօր դրանք մեր առօրյայի մի մասն են կազմում


21:00 , 18 օգոստոս, 2020

Էթիկայի կանոնները ժամանակի ընթացքում փոփոխվում են, և այժմ շատ դժվար է պատկերացնելը, որ մեզ համար «անմեղ» որոշ իրեր ու երևույթներ նախկինում հակասել են էթիկայի կանոններին :

Սկսե՛նք ձեռնոցներից : Ազնվական կնոջ կամ աղջկա համար ձեռնոցներով փողոց դուրս գալն անիմաստ էր : Ձեռնոցներ նրանք կրում էին միայն հաստատություններում, սակայն ոչ երբեք փողոցում : Ո՞րն էր պատճառը :

Բանն այն է, որ ձեռնոցները բավականին նեղ էին և ընդգրկում էին ձեռքերը : Արագ դրանք հագնել պարզապես հնարավոր չէր, իսկ, ընդհանրապես, այն հագնելը համարվում էր խիստ անձնական և ինտիմ գործընթաց, ինչը, բնականաբար, ոչ ոք չէր անի փողոցում :

Եվ զարմանալի չէ, որ որևէ մեկին կարճ այցելություն կատարելիս կանայք ու աղջիկները ձեռնոցները չէին հանում՝ հետագայում կրկին չհագնելու համար :

Անցնե՛նք գլխարկներին : Տասնամյակներ շարունակ նորաձև են համարվել գլխարկները, որոնք ժապավեններով կապվել են դնչի հատվածում: Նման ժապավեններն անգամ հատուկ անուն էին ստացել՝ մանտոնիերներ :

Եվ այսօր մեզ միայն առաջին հայացքից կարող է թվալ, որ այդ ժապավենները կապելը հեշտ է եղել : Իրականում դա այդպես չէր. հարկավոր էր որոշել՝ հատկապես որտեղ կապել դրանք՝ վերև՞, թե՞ ներքև, զարդարե՞լ ծաղիկներով կամ փոքր բրոշով, թե՞ ոչ : Եվ, հենց այդ պատճառով էլ, նախընտրելի էր գլխարկի ժապավենները չամրացնել հանրության ներկայությամբ : Ամեն ինչ առավել բարդ էր, երբ գլխարկի տակ թաքնվում էին կնոջ կամ աղջկա փարթամ գանգուրները, որոնք ևս տեղավորել էր հարկավոր :