News.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահի փեսա եւ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում «որոշ ժամանակով» համաձայնել Իսրայելի կողմից Արեւմտյան ափի հատվածի բռնակցմանը՝ նախընտրելով կենտրոնանալ Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի եւ առավել լայն տարածաշրջանային խաղաղ ջանքերի վրա:
«Իսրայելը համաձայնել է մեզ հետ, որ չի դիմի այդ քայլին առանց մեր համաձայնության: Մենք չենք ծրագրում որոշ ժամանակով տալ մեր համաձայնությունը»,-ասել է նա:
ԱՄԷ-ն հայտարարել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը վերջ է դրել բռնակցման ծրագրին: