Սոչիում կետը կծել է երեխային


23:59 , 17 օգոստոս, 2020

Armenpress.am-ը գրում է․

Սոչիի դելֆինարիումում բելուխա տեսակի կետը կծել է երեխայի ազդրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կրասնոդարի երկրամասի Քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո 11 տարեկան երեխան տեղի լրատվամիջոցներին պատմել է, որ նրան կծել է բելուխա տեսակի կետը:

Երեխայի մայրը հայտնել է, որ ոստիկանություն դիմել չի պատրաստվում, սակայն քննիչներն իրենք են փորձում պարզել տեղի ունեցածի մանրամասները: