Թեհրանը հերքել է թալիբներին զենքի մատակարարման մասին Վաշինգտոնի պնդումները


18:48 , 17 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Թեհրանը հերքել է թալիբներին զենքի մատակարարման մասին Վաշինգտոնի պնդումները, հաղորդում է Mehr-ը:

«ԱՄՆ պետքարտուղարի անհիմն մեղադրանքներն ուղղված են Աֆղանստանում հասարակական կարծիքը խեղաթյուրելուն: Աֆղանստանում ներկայիս իրավիճակը պատերազմի հրահրում եւ այդ երկրում ԱՄՆ միջամտության արդյունք է»,-ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբձադեն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանն Աֆղանստանում զինում է  թալիբներին: