Փաշինյանը չհերքեց լրագրողի պնդումը՝ այսինքն ինչ որ ժողովրդի խոստում եղել է, պարզապես դա հայերը չեն եղել․ Արթուր Դանիելյան


14:37 , 17 օգոստոս, 2020
Զգացեք` ուր ենք հասել. Հայաստանի վարչապետին BBC-ի եթերում բռնացնում են պետական դավաճանության վրա ու.... տենց... ոչ մի բան: Դա մեծ առումով անակնկալ չէր ոչ մեկի համար: Լրագրողը պնդեց, որ Փաշինյանի «հեղափոխությունը» տեղի ունեցավ ժողովրդին` Ադրբեջանի հետ «խաղաղության» խոստման հիման վրա: Մինչդեռ Փաշինյանը ՀՀ ժողովրդին նման խոստում չի տվել, ես հո լավ գիտեմ իր խոստումները: Բայց Փաշինյանը չհերքեց լրագրողի պնդումը: Այսինքն խոստումը եղել ա, ու ինչոր ժողովուրդ ա եղել, պարզապես դա հայերը չեն եղել: Ըստ էության, սա նաև հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը էդ հեղափոխության հետ կապ չուներ, ու շուտով կգան նորերը, ովքեր էդ նույն խոստումը ինչոր տեղ, ինչոր մեկին կտան ու հայերին էլի կթվա, որ իրենք կընտրեն հաջորդ դավաճանին: