Գնացեք աշխատատեղեր բացեք, տնտեսություն զարգացրեք` եթե կարող եք, թե չէ ասֆալտ փռելով մարդկանց չեք կշտացնի. Բաբկեն Հարությունյան


13:49 , 17 օգոստոս, 2020
Նիկոլը հերթական անգամ գնացել է փռած ասֆալտի վրա նկարվելու: Երկրում այն աստիճան վատ իրավիճակ է, որ ասֆալտ անելը դարձել է դարի իրադարձություն: Գնացեք աշխատատեղեր բացեք, տնտեսություն զարգացրեք` եթե կարող եք, թե չէ ասֆալտ փռելով մարդկանց չեք կշտացնի: Բանը հասել է նրան, որ մի գյուղում 600 մետր ասֆալտ են անում` վարչապետ, նախարար, մարզպետ ու էլ ինչ պաշտոնյա ասես` գնում նկարվում են էդ ասֆալտի ֆոնին:
Ամոթը լավ բան է, թարգեք էդ շոուները: