Դուբայի իշխանությունները շներին ներգրավել են օդանավակայանում կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման գործում


11:29 , 17 օգոստոս, 2020

Tert.am-ը գրում է․

Դուբայի իշխանությունները շներին ներգրավել են Դուբայի միջազգային օդանավակայանում կորոնավիրուսի դեմ պայքարում, հաղորդում է Travel and Leisure-ը:

Շների պարտականությունն ուղևորներին բառացիորեն հոտոտելն է՝ պարզելու՝ արդյոք նրանք վարակված չեն կորոնավիրուսով։

Ինչպես գրում է աղբյուրը, կորոնավիրուս հայտնաբերելու համար շների վարժեցումը լուրջ և երկարաժամկետ գործընթաց է, որի համար անհրաժեշտ է լաբորատորիա, հատուկ սարքավորումներ և հիվանդ մարդկանց քրտինք։ Հայտնի է, որ հետազոտության ընթացքում շների հոտառության ճշգրտությունը կազմել է 92 տոկոս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։