1in.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով Բրազիլիայում մասնակցում է Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված տոնակատարություններին, հինգշաբթի ստացել է Ռիո դե Ժանեյրո քաղաքի բանալիները և օրհնել է 2016 թ. կայանալիք Օլիմպիական խաղերի դրոշը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով լատինամերիկյան ԶԼՄ-ները:
Պոնտիֆիկին բանալիներ հանձնելու արարողությունը տեղի է ունեցել Քաղաքային պալատում Ռիոյի քաղաքապետի, տեղի իշխանությունների, քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայությամբ:
Ստանալով բանալիները` պոնտիֆիկն օրհնել է բոլոր ներկա գտնվողներին, ինչպես նաև՝ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի դրոշը։