22:45 , 17 օգոստոս, 2020Կանանց վաճառքը Մեծ Բրիտանիայում հնում համարավել է անհաջող ամուսնությունը դադարեցնելու լավագույն եղանակ : Նման սովորույթը սկսել է ձևավորվել XVII դարի վերջին, երբ ամուսնալուծությունները գործնականում անհնար էր իրականացնել :
1690 թվականից ի վեր բրիտանացիները մի քանի եղանակ ունեին ամուսնությունը դադարեցնելու՝ եկեղեցական դատարանում, խորհրդարանում, նոտարի մոտ, փախուստի եղանակով կամ կնոջն աճուրդում վաճառելով : Եկեղեցական դատարանն ամուսնությունը դադարեցնում էր միայն դավաճանության կամ ֆիզիկական բռնության հիմքով : Ինչ վերաբերում է խորհրդարանում կատարվող ամուսնալուծությանը, ապա այն շատ թանկ արժեր և ոչ բոլորն էին կարող օգտվել այդ հնարավորությունից : Իսկ ընտանիքց փախուստ ի դեպքում անձը զրկվում էր ողջ ունեցվածքից : Այդ իսկ պատճառով շատ տղամարդիկ որոշում էին կայացնում իրենց կանանց շուկայում վաճառելու : Դրա համար ամուսինը հայտարարություն էր հրատաակում տեղի պարբերականում, որտեղ նշում էր կայանալիք աճուրդի ժամն ու վայրը :
Տղամարդն իր կնոջը տանում էր շուկա և առաջարկում նրան այն մարդուն, ով ամենաբարձր գինը կառաջարկեր : Կնոջ միջին գիը մի քանի գավաթ գարեջուրն էր կամ մինչև 4-5 շիլինգ, որը համապատասխանում է 12-18 դրամին : Որպես կանոն վաճառում էին գարեջրի, ռոմի կամ վիսկիի դիմաց :
Հետաքրքրական է, որ այս ողջ գործընթացն իրականացվում էր կնոջ համաձայնությամբ : Իհարկե, լինում էին դեպքեր, երբ կնոջը վաճառում էին հակառակ վերջինիս կամքի : Այդպես պատահում էր հիմնականում բարերում՝ ալկոհոլի ազդեցության տակ :
Տեսականորեն նման ամուսնալուծությունները ոչ միյան ապօրինի էին, այլև քրեորեն պատժելի, հատկապես այն պարագայում, երբ կինը դեմ էր իր վաճառքին : Սակայն իշխանությունները նման վաճառքներից տեղյակ էին և երևույթին մատների արանքով էին նայում :
Կնոջ վաճառքի վերջին դեպքը Մեծ Բրիտանիայում գրանցվել է 1913 թ., երբ կինը, Լիդսի ոստիկանությունում հաղորդում ներկայացնելով, հայտնել է, որ ամուսինն իրեն մեկ ֆունտ ստերլինգի դիմաց վաճառել է իր ընկերներից մեկին :