Վարշավայի կենտրոնում տեղի է ունեցել կոնֆլիկտ լեհ ազգայնականների և ԼԳԲՏ ակտիվիստների միջև


09:02 , 17 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Կիրակի Վարշավայի կենտրոնում տեղի է ունեցել կոնֆլիկտ ցուցարար լեհ ազգայնականների եւ ԼԳԲՏ ակտիվիստների միջեւ, հաղորդում է Reuters-ը։

Բանն այն է, որ երկու խումբն էլ անցկացնում էր հանրահավաք միեւնույն փողոցի հակառակ կողմերում։

ԳԲՏ ակտիվիստների ներկայությամբ ազգայնականներն այրել են ծիածանի գույներով դրոշը, իսկ ԼԳԲՏ ակտիվիստները նկարել են այն մայթեզրին։

Այնուհետեւ երկու հակամարտող խմբերը սկսել են բղավել վիրավորանքներ միմյանց հասցեին։ Կոնֆլիկտող կողմերի միջեւ հավաքվել էին տասնյակ ոստիկաններ։

Նշվում է, որ ազգայնականների ակցիայի կազմակերպիչը Լեհաստանում վերջին նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների ձայների 7 տոկոսը ստացած «Ազգային շարժում» կուսակցության անդամ է։