Իսոյի ասելիքը մեզ է հասցեագրված. Արսեն Բաբայանը հանդիպել է Իսրայել Հակոբկոխյանին


17:21 , 16 օգոստոս, 2020

Քիչ առաջ հանդիպեցի արդեն 5-րդ օրը հացադուլում գտնվող, աշխարհի չեմպիոն, իսկական հայ ու կարգին Երևանցի Իսրայել Հակոբկոխյանին:

Իսոն չեմպիոնին վայել մտածողությամբ ու ուժով պայքարում է հանուն հայկականի, հանուն ավանդական ընտանիքի: Զորակցությունս և շնորհակալություն հայտնեցի ու խնդրեցի պահպանել առողջությունը:

Իսոյի ասելիքը մեզ է հասցեագրված: Նա խնդրում է, որ բոլորս միանանանք հանուն հայի, հայկականի ու հայկական արժեքների: Իսոն մեզ է սպասում...

Հակոբկոխյանին փոխանցեցի նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ողջույնը և տեղեկացրեցի, որ պարոն Վանեցյանը հենց վերադառնա Արցախից, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, անմիջապես կայցելի իրեն ու անձամբ շնորհակալություն կհայտնի: