06:18 , 26 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Արվեստի գլուխգործոցներ ստեղծելուն մարդկանց կարող է դրդել և՛ ուժեղ սերը, և՛ ատելությունը: Այս իմաստով Լանա Դել Ռեյի մուսան է դարձել Լեդի Գագան: Երգչուհիները որոշ ժամանակ արդեն նույն մենեջերի հետ են աշխատում, սակայն դա նրանց ընկերությանը չի օգնում: Ընդհակառակն, օրերս համացանցում է հայտնվել Լանայի So Legit հիթը, որը պատմում է այն մասին, թե ինչքան է նա ատում Լեդի Գագային:
YouTube-ից Universal Music Group-ի խնդրանքով ձայնագրությունը հեռացվել է, սակայն համացանցում դեռ կարելի է լսել այն, ինչպես նաև ծանոթանալ տեքստի բովանդակությանը, որտեղ երգչուհին իր անհանգստությունն է արտահայտում այն մասին, թե ինչպես է Գագան ազդում մարդկանց վրա:
Իր կոլեգայի և մրցակցի հաջողությունները Լանային հանգիստ չեն տալիս:
Լեդի Գագան իր անձի նկատմամբ ուշադրության այս դրսևորմանն առայժմ չի արձագանքնել: