«Շարունակեք Հայաստանում սպանել ու ավիրել ամեն բան»․ Նարինե Մկրտչյան


15:14 , 15 օգոստոս, 2020
Շարունակեք Հայաստանում սպանել քաղաքականությունը, ապաքաղաքականության դրոշի տակ հավաքեք բոլորին, քաղաքական պայքարը փոխարինեք հաշիվմաքրոցիներով, արտաքին քաղաքականությունը պահպանեք միագիծ ռուսական, աշխարհաքաղաքականության մեջ խարխափեք, պատմության դասերը մոռացեք, կրթությունը ավերեք, կորոնավիրուսը «պինցենտով հանեք» և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկեք Սթիվեն Սակուրի հետ «Ծանր զրույցի»: Վերջում էլ չմոռանաք Սակուրին հավատաքննել: