00:11 , 15 օգոստոս, 2020Belavia ավիաընկերությունն ամեն օր մինչև 2020 թվականի օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը: Այս մասին տեղեկացրել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
Օգոստոսի 15-ին կիրականացվեն Երևան֊Միներալնիե Վոդի-Երևան, Երևան֊Եկատերինբուրգ -Երևան (Aircompany Armenia ընկերություն), Մոսկվա-Երևան-Մոսկվա (Nord Star ընկերություն), Երևան-Լոս Անջելես (Icelandair ավիաընկերություն) չարտերային չվերթները:
Օգոստոսի 16-ին կիրականացվեն Փարիզ-Երևան-Փարիզ (Air France ավիաընկերություն), Մոսկվա-Երևան (Aircompany Armenia ավիաընկերություն) չարտերային չվերթները:
Օգոստոսի 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50, մեկնում 15:10):