Խոշոր հրդեհ Անկարայում


16:01 , 14 օգոստոս, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Անկարայի Աքյուրթ շրջանի Շեյհլեր թաղամասում oգոստոսի 13-ի երեկոյան դեռևս անհայտ հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել փայտանյութի գործարանում։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է և կարճ ժամանակում տարածվել ողջ գործարանում։

Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ  փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատների երկար ջանքերից հետո հրդեհը մարվել է։ Այն պատճառել է նյութական զգալի վնաս, տուժածներ չկան։

Ուսումնասիրվում են հրդեհի ծագման պատճառները։