«Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարոն նախկին խմբագիր». Վահան Բաբայան


15:17 , 14 օգոստոս, 2020

BBC-ին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի նկարագրության տեքստում տեղ է գտել Արցախի հիմնախնդրի լուծման «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար» նախադասությունը, ինչն ապացուցում է այն թեզը, որ այս մարդիկ խնդիրը դիտարկում են տարածքի, այլ ոչ թե ինքնորոշման պայքարի տրամաբանությամբ:

Ի՞նչ է ստացվում, որ Նիկոլն ու իր թիմը համաձա՞յն են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը զուտ տարածքային հարց է, ինչը հետևողականորեն տարածվել է մեր հակառակորդի կողմից տարիներ շարունակ:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է Արցախի ինքնորոշման սկզբունքից, եթե ոչ, ինչո՞ւ չի հակառակը ասում: Սա չի կարող լինել պատահականություն: