14:48 , 14 օգոստոս, 2020Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը, տեղեկացնում է Կառավարության կայքը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով, նաև հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ռազմավարությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև այն փաստացի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոլորտում՝ տեսանելի, չափելի կամ շոշափելի արդյունքներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացվել նաև քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարության, տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի, քաղաքաշինության բնագավառի գործունեության կանոնակարգումն ու իրագործումն ապահովող միջոցառումների հիմնական ուղղությունների վերաբերյալ: