Վարչապետը պետք է հասկանա, որ էդ «զինվորի հաց գողացողների» հարկերի հաշվին է, որ բյուջե քիչ թե շատ գումար է մտնում


14:48 , 14 օգոստոս, 2020

Երեկվա թեմայով ևս մեկ բան. կառավարության նիստի ժամանակ, երբ վարչապետը մունաթ է գալիս գործարարների վրա ՀԴՄ չխփելու պարզամիտ պատճառով, չի՞ պատկերացնում, որ հատկապես էս տնտեսական ճգնաժամի պայմաններում պետք է լրիվ այլ մոտեցումներ դրսևորի:

Ի վերջո, պետք է հասկանա, որ էդ «զինվորի հաց գողացողների» հարկերի հաշվին է, որ բյուջե քիչ թե շատ գումար է մտնում, որ թոշակառուները թոշակ են ստանում, որ զինվորները հաց են ուտում, որ իր թիմն էլ առոք-փառոք պարգևավճարներ է ստանում...