Կեցցե՜ այն Հայաստանը, որի հիմնաքարը դրվում է այսօր


21:04 , 25 հուլիս, 2013

Հարգելի ընկերներ, այս պահին ես Մոսկվայում եմ և չեք պատկերացնի, թե հաղթանակի լուրը ինչպիսի ոգևորություն է առաջացրել այստեղի հայության շրջանում: Ուղղակի չեմ հասցնում պատասխանել ընկերներիս զանգերին, որոնք զանգահարում են, ուրախությունից գրեթե արտասվում են և առաջարկում են հավաքվել որևէ տեղ` մեր երիտասարդների հաղթանակի կենացը խմելու համար...
Ձեր ցավը տանեմ, իմ սիրելի հայրենակիցներ, վերջապես մեր ժողովրդին հաղթանակ նվիրեցիք, հաղթանակ, որ անգամ Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռավորության վրա մարդիկ համարում են իրենցը...
Կեցցե անկախության սերունդը...
Կեցցե այն Հայաստանը, որի հիմնաքարը դրվում է այսօր...