Փաշինյանը համաձայն չէ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության գործողությունները ձախողում էին


11:19 , 14 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի իր կառավարության գործողությունները ձախողում էին: Նա այդ մասին հայտարարել է BBC-ի HARDtalk ծրագրին տված հարցազրույցում, որից հատվածներ ներկայացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատականներ տալ, եւ չի մեկնաբանել այն փաստը, որ հարեւան Վրաստանում մի քանի անգամ ավելի քիչ վարակման դեպք է հաստատվել: