Ստանդարտներից դուրս 6 մոդել, որոնք առաջատար դեմքեր են մոդելային ասպարեզում. ովքե՞ր են նրանք (Photo)


21:30 , 14 օգոստոս, 2020

Գեղեցկությունը հարաբերական է, և ամեն մեկը յուրովի է այն ընկալում: Պետք է հիշենք, որ եղել են ժամանակներ, երբ նկարիչների համար իդեալական բնորդուհիները գիրուկներ էին: Մեր օրերում այս ստանդարտները երկրորդ շունչ են ստանում: 

Ահա այն 6 գեղեցկուհիները, ովքեր ստանդարտներից դուրս գեղեցկություն ունեն և գրավել են նորաձևության աշխարհը:

Էշլի Գրեհեմ

Ամերիկյան սուպերմոդել և հեռուստահաղորդավար է: 2016 թվականին 16-րդ համարի առաջին մոդելն է եղել, ով հայտնվել է Sports Illustrated Swimsuit Issue ամսագրի շապիկին: 

Գրեհեմին Instagram-ի հարթակում գնահատում էին այն բանի համար, որ նա չէր վախենում ցույց տալ իր կանացի խնդիրները, որոնք կապված էին մարմնի հետ:

 

Թեյս Հոլիդեյ

Կինը ոչ միայն մոդել է, այլ նաև Լոս Անջելեսում հայտնի դիմահարդար, բլոգեր: 15 տարեկանում նա արդեն իր առաջին քայլերն էր անում, և բոլորն ասում էին, որ նրա մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ աղջիկը ցածրահասակ էր ու ծանր քաշ ուներ:

Մի քանի տարի անց լուսանկարներ արեց իր ընկերոջ համար և տեղադրեց Model Mayhem-ում: Հիմա աղջիկը 2 միլիոնից ավել հետևորդ ունի սոցիալական ցանցերում և բարգավաճող մոդելային կարիերա:

 

Քենդիս Հաֆին

Նախկին գեղեցկուհին իր առաջին պայմանագիրը կնքել է 2000 թվականին, և այդ պահից սկսել է իր հաջողությունը:

 

Դենիս Բիդո

2014 թվականին Բիդոն առաջին plus-size մոդելն էր, ով Նյու Յորքի նորաձևության շաբաթում բեմ էր դուրս եկել այնպիսի բրենդների համար, ինչպիսիք են՝ Nordstrom, Forever21, Target, Old Navy, Lane Bryant, Levis, Macys:


Պալոմա Էլզեսեր

Էլզեսերը մոդել է դարձել այն բանից հետո, երբ նրան Instagram-ում նկատել է Փեթ Մակհրաթը: Նա մոդել է եղել Nike, Inc., Fenty Beauty, Proenza Schouler и Mercedes-Benz ընկերությունների համար: 


Ջենի Ռանք

Աղջիկը հայտնի է դարձել 2013 թվականին, երբ հայտնվեց H&M-ի մոդելների կազմում: 

Իր ներկայիս գործակալի հետ աղջիկը ծանոթացել է կենդանիների խանութում, որտեղ նա վաճառոուհի էր: Գործակալը նրան ասաց, որ կա՛մ պետք է շատ նիհարի, կա՛մ էլ 10 կգ քաշ հավաքի, որպեսզի նկատեն իրեն: Աղջիկը հենց այդպես էլ արեց․ 10 կգ քաշ հավաքեց և այդ ժամանակից սկսած զբաղվեց մոդելային կարիերայով: