Ակտիվիստներն ուղեվարձի գնի կասեցումը հաղթանակ չեն համարում


20:17 , 25 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Հարյուրավոր մարդիկ այս պահին գտնվում են Մաշտոցի պուրակում: Ուղեվարձի գնի կասեցումը նրանք հաղթանակ չեն համարում: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմին, քաղաքապետին, տրանսպորտի վարչությանը՝ նման ապօրինի որոշում կայացնելու համար: 

Քաղաքացիներին ակտիվիստները շարունակում են բաժանել թռուցիկներ. այս անգամ ոչ թե 100 դրամ ուղեվարձի մասին, այլ ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքին վերաբերող, մասնավորապես՝ հոդված 14.13-ը, որը ներառում է հոդված 27.5 և 28.3-ը: Այդ հոդվածներով ակտիվիստները քաղաքացիներին թելադրում են երթևեկության կանոնները, թե յուրաքանչյուր երթուղի քանի քաղաքացու կարող է տեղափոխել, որտեղ կարող է կանգնել և նոր ուղևոր վերցնել:

Ակտիվիստները պնդում են, որ շարունակելու են իրենց պայքարը և նորանոր հաղթանակներ են գրանցելու: Հիմա նրանք շղթա են կազմել և «Միացեք, հայեր» երգով միասնության կոչ են անում: