«Այսօր վարչապետը հայտարարել է, որ պետական բյուջեն բոլորիս գրպանն է. հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպե՞ս էին նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը կրկնապատկել»․ Մարուքյան


14:11 , 13 օգոստոս, 2020

Այսօր վարչապետը հայտարարել է, որ պետական բյուջեն բոլորիս գրպանն է: Չեմ կարող չհամաձայնել այս կարևոր մտքի հետ, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս էին ուղիղ մեկ տարի առաջ նախարարների աշխատավարձերը 750 հազար դրամից դարձրել 1.5 միլիոն և նույն տրամաբանությամբ փոխնախարարներինն ու մարզպետներինը՝ կրկնապատկել գաղտնի կերպով, առանց օրենքում փոփոխության, ինչի մասին խոսեցին միայն մամուլում հրապարակումներից հետո: