«Սասնա ծռերը» տեռորիստական խմբավորում է, և դրա անդամները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ․ Օլյա Ազատյան


12:52 , 13 օգոստոս, 2020
Ես գտնում եմ, որ «Սասնա ծռերը» տեռորիստական խմբավորում է, և դրա անդամները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ես այս կարծիքին եմ եղել նախախորհրդարանից սկսած և երբեք չեմ թաքցրել կարծիքս: Բռնությունը չպետք է տեղ ունենա մեր մշակույթում, և բռնության որևէ դրսևում պետք է անմիջապես չեզոքացվի: Ցավոք, հիմա Հայաստանում բռնության դեմ պայքարը տարվում է հատվածաբար և ըստ քաղաքական ցանկության ու գիտակցության: Մեկնաբանություններին չեմ պատասխանելու, վիրավորական մեկնաբանությունները ջնջելու եմ: Առաջարկում եմ ընդամենը լուռ կարդալ: