Shamshyan.com-ը գրում է․
Օգոստոսի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Վահրադյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Ստեփանավանի բնակիչ՝ 21-ամյա Սարգիս Ներկարարյանին։
Վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Վահրադյանն աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակում, ինչի համար էլ դատախազի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։