Հերքելով հաստատելու նուրբ արվեստը...


22:00 , 12 օգոստոս, 2020

Երեկ, երբ «Հրապարակը» գրել էր, որ Նիկոլը գաղտագողի քավորի աղջկա հարսանիքին է մասնակցել Իջևանում, իր խոսնակը վրդովվել էր, թե բա սենց բաներ գրելուց առաջ մի հատ գոնե ինձ հարցրեք, ասեմ գնացել ա, թե չի գնացել։

Այսօր «Փաստինֆոն» հարցում է ուղարկել խոսնակին, թե Նիկոլը որտե՞ղ է եղել օգոստոսի 8-ին։

Խոսնակի պատասխանը. «Ես չեմ պատրաստվում ձեզ տրամադրել ոչ աշխատանքային օրվա պարոն վարչապետի գրաֆիկը»։