Հավաքների արգելքը վերացվում է. արտակարգ դրության նոր պայմանները (Video)


12:07 , 12 օգոստոս, 2020

News.am-ը գրում է․

Կառավարության արտահերթ նիստում այսօր՝ օգոստոսի 12–ին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագիծը։

Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից, ժամը՝ 17։00-ից երկարացնել 30 օրով, մինչ սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ։