Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ


11:27 , 12 օգոստոս, 2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է հրամանագրում: