Շուրջ 100 լիբանանահայ եկել է Հայաստան


10:39 , 12 օգոստոս, 2020

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Արցախը երեք ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկել պայթյունից տուժած Լիբանանին: