Դիանա Շատվերյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել


16:29 , 11 օգոստոս, 2020

Հագուստի դիզայներ Դիանա Շատվերյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին իր ինստագրամյան հետևորդներին հայտնել է հենց ինքը` Դիանան:

Դիզայներն իրեն լավ է զգում, տանն է բուժում ստանում, իսկ ամուսինն ու երեխաները մեկուսացած են այլ վայրում: